Aysor.am-ը գրում է.

Ցելյուլիտն առաջանում է մարմնի քաշի անկայունության հետևանքով, որից էլ ենթամաշկային ճարպի քանակն ավելանում է, իսկ մաշկը բարակում: Սակայն երբեմն դա կարող է լինել ներքին օրգանների հիվանդության հետևանք` նյութափոխանակության խանգարումները, հորմոնային անհավասարակշռությունը հանգեցնում են ցելյուլիտի առաջացմանը:

Ցելուլիտի դեմ պայքարելու համար պետք է զբաղվել սպորտով, դիմել համապատասխան մասնագետներին, կամ տնային պայմաններում պատրաստված քսուքներով մերսել մարմնի համապատասխան մասերը:

Առաջարկում ենք մեղրով քսուք, որը կօգնի անցկացնել ցելյուլիտային «աստղիկները»:

Քսուքը պատրաստելու համար 2 թեյի գդալ կաթի փոշին խառնեք 0.5 բաժակ ջրին, ավելացրեք 4 ճաշի գդալ մեղր: Ստացված զանգվածը քսեք խնդրահարույց հատվածներին և փաթաթեք սննդի համար նախատեսված թաղանթով: 20-25 րոպե անց գոլ ջրով լվացեք:

Քսուքը օգտագործելուց առաջ մարմինը լավ տաքացրեց: 

Ուշադրությո՛ւն: Այս քսուքի օգտագործումն արգելվում է հղի կանանց և նրանց, ովքեր տառապում են երակների վարիկոզ լայնացմամբ:

Մասնագետները նշում են, որ հարկավոր է օգտագործել նաև A, C վիտամիններով հարուստ սնունդ և ամենակարևորը`  հնարավորինս շատ շարժվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել