1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որն անցած ամիս որդի է ունեցել, դիտարկում է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերից հեռանալու հնարավորությունը: Այս մասին հայտնի է դարձել Լոնդոնի բարձրաշխարհիկ հասարակության մեջ ունեցած աղբյուրից:
«Արքայազն Ուիլյամն այսօր արձակուրդից վերադարձել է ծառայության վայր՝ Հյուսիսային Ուելս: Նա հրամանատարությանը հասկացրել է, որ մոտակա ժամանակներս կարող է դիմում ներկայացնել պաշտոնաթող լինելու համար»,- ասել է աղբյուրը:
Ուիլյամն ունի ռազմաօդային ուժերի կապիտանի կոչում ու փրկարարական ուղղաթիռի օդաչուն է: Ներկայումս նա ծառայում է Անգլսի կղզում տեղակայված ստորաբաժանումներից մեկում:
Ավելի վաղ արքայազնը հայտարարում էր, թե մտադիր է զինված ուժերում մնալ մինչև 2016թ.: Սակայն հիմա նա մտադրությունը փոխել է, գրում է ITAR-TASS-ը: