Tert.am-ը գրում է.
Աշխատանքային օրվա առաջին մի քանի ժամը մեծ ազդեցություն են ունենում մնացած ժամերի և ընդհանրապես ողջ աշխատանքի վրա։ Այդ պատճառով էլ կարևոր է աշխատանքային օրը ճիշտ սկսելը։ Ահա 9 ոչ բարդ կանոն, որոնք գրասենյակում աշխատող յուրաքանչյուր ոք պետք է անի աշխատանքային օրվա սկզբին, գրում է rus.delfi.lv-ն։
1. Եկե´ք ժամանակին
Դա կարող է սովորական խորհուրդ թվալ, սակայն դա չի դարձնում այն պակաս արժեքավոր. բացի այն, որ ուշացումները, թեկուզև 5 րոպե, նյարդայնացնում են շատ ղեկավարների և բացասական տպավորություն թողնում, այլև ստիպում են ձեզ աշխատանքային օրը սկսել խուճապահար և առանց համապատասխան տրամադրվածության։
2. Խորը շունչ քաշեք
Բառացիորեն՝ շնչեք ամբողջ կրծքով, նստեք, շունչ քաշեք։ Շատերը վազքով դուրս են գալիս տանից, նյարդեր են վատնում ճանապարհին և աշխատանքային օրը սկսում են գերարագ ինքնաթիռների արագությամբ։ Պետք չէ այդպես շտապել. 5 րոպե հավաքեք ձեր մտքերը և հանգստացեք։
3. Սկսեք մաքուր թղթից
Եթե դուք նախորդ օրվա աշխատանքն անավարտ թողնելու հիմար սովորություն ունեք՝ «թարմ գլխով այն լուծելու համար», ապա մոռացեք դրա մասին։ Յուրաքանչյուր աշխատանքային օր պետք է սկսել նոր խնդրով, իսկ նախորդ խնդիրները թողնել անցյալում։
4. Մի´ եղեք փնթփնթան
Ձեր մռայլ տեսքով և փնթփնթալով կարող եք «սպանել» գործընկերների գործունակությունը, դուք նաև ձեր օրը կփչացնեք, եթե չգաք գրասենյակ գոնե նորմալ տրամադրությամբ։ Բացի այդ, մռայլ մարդկանց ոչ ոք չի սիրում, և ղեկավարությունը բացառություն չէ։
5. Պլանավորե´ք
Մարդկանց մեծամասնությունն աշխատանքային օրը սկսում է ստուգելով էլեկտրոնային փոստը կամ, ավելի վատ, սոցկայքերը։ Մինչդեռ երկու տեղում էլ կարելի է երկար ժամանակ մնալ և խախտել ողջ աշխատանքային տեմպը։ Աշխատանքային օրը պետք է սկսել օրվա գործերի ցուցակը կազմելով։