1in.am-ը գրում է.

Ֆրանսիայում ձերբակալել են Մոնակոյի արքայադուստր Կարոլինային՝ Մոնակոյի դուքս Ալբերտ Երկրորդի դստերն ու գահաժառանգին թալանելու համար կասկածվողին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ոստիկանությանը: 

Արքայադուստր Կարոլինայի հետ դեպքը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 24-ին, երբ նա Բուրժեի օդանավակայան էր ուղևորվում: Մեքենան երկար թունելում հայտնվել էր խցանման մեջ: Օգտվելով այն բանից, որ թունելը վատ է լուսավորվում, հանցագործը սկուտերով աննկատ մոտեցել էր մեքենային, քարով հարվածել մեքենայի ապակուն ու տարել հետևում դրված պայուսակը:

Դրանում եղել է խոշոր գումար, ինչպես նաև Կարոլինայի չեքի գրքույկը:

Հանցագործին հաջողվելէր արագ թաքնվել դեպքի վայրից: 

Քարի վրայից վերցված նմուշի ԴՆԹ-ի անալիզը օգնել է հայտնաբերել կասկածյալին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել