««Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկա­վար մարմինը Հոգաբարձուների խոր­հուրդն է՝ նախկինում կազմված 37, այժմ՝ 30 անդամներից:

Հատկանշական է այն, որ խորհրդի կազ­մում նախկի­նում եղել է ՀՀ սփյուռքի հիմնադիր-նախարար Հրանուշ Հակոբյանը, ապա նրան հա­ջորդել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպոր­տի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը զբաղեցնում էր ՀՀ սփյուռքի նախա­րարի պաշտոնը:

Ըստ նույն տրամաբա­նության, թվում է, թե այժմ էլ հոգաբար­ձուների խորհրդի կազմում պետք է լի­ներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձ­նակատար Զարեհ Սինանյանը, բայց մի­այն թվում է: «Իրավունքի» ուսումնասի­րությունը ցույց տվեց, որ Մխիթար Հայրապետյանից հետո Սփյուռքի հարցե­րով զբաղվող գերատեսչության ղեկա­վարին, պարզապես, տեղ չեն տվել կամ էլ՝ չեն վստահել, և նա այդպես էլ դուրս է մնացել Հոգաբարձուների խորհրդի կազմից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել