Pastinfo.am-ը գրում է.

Սյունիքի մարզի թ.38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր ստացել է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով այդ ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք լրացուցիչ ընտրությանը առաջադրման առաջին հայտը:   Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի, իր թեկնածությունն է ինքնաառաջադրել անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Պավլիկ Սարգսյանը:    Նշենք, որ թոշակառու Պ.Սարգսյանը առաջադրված էր նաև ՀՀ նախագահի փետրվարին կայացած ընտրություններին, սակայն գրավի գումարը չվճարելու պատճառով նրա թեկնածությունը ԿԸՀ-ն չգրանցեց:   Հիշեցնենք, որ թ.38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածուների առաջադրման ժամկետը սկսվել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 15-ի ժամը 18-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել