Panorama.am-ը գրում է.
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին Սարգսյանի պաշտպանները երկու միջնորդություն ներկայացրեցին՝ գործով ամբողջական նյութերը պաշտպանության կողմին տրամադրելու և Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին։
Այսօր գործով մեղադրյալներից Բարսեղ Բեգլարյանի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը նույնպես միջնորդեց Բարսեղ Բեգլարյանի հանդեպ կիրառված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշումներ կայացնելու:
Դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը մանրամասն ներկայացված միջնորդությունները:
«Մենք երկու միջնորդություն ենք ներկայացրել: Առաջինը վերաբերում է քրեական գործի անջատված մասի նյութերը տրամադրելուն, քանի որ հիմնավորեցինք՝ այն գործը, որը ներկայացվել է դատարան, փաստաթղթերն առնվազն քննիչի կողմից ընտրանքային կարգով են կարված անջատված մասին: Մենք կոնկրետ մատնանշեցինք փաստաթղթեր, որոնք քրեական գործում չկան:
Դատախազն ասում է՝ մենք մեղադրող ապացույցները բերել ենք դատարան: Է, բա արդարացնող ապացույցները ո՞վ պետք է բերեր դատարան: Կամ ընդհանրապես դուք չեք որոշում՝ որն է մեղադրող, որն է արդարացնող»,- ասաց փաստաբանը:
Երկրորդ միջնորդությունը ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին է, որի անհրաժեշտությունը, ըստ պաշտպանի, իրավմամբ չկա:
«Քննիչը երկու հիմք էր մատնանշել քրեական գործի քննության ընթացքում՝ թաքնվելու ռիսկ էր տեսել, իբրև թե պարոն նախագահը կարող էր թաքնվել: Բացի ծիծաղից իմ մոտ նաև զայրույթ է առաջանում: Հայաստանում կա՞ մի ողջամիտ մարդ, ով մտածում է, որ Հայաստանի երրորդ նախագահը կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից: Ծաղր է ուղղակի: Դատարանում նշեցի, որ այս միջնորդությունը, բացի իրավական լինելուց, կոնկրետ ինձ համար, նաև բարոյական կողմ ունի, քանի որ չկա թաքնվելու ռիսկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: