Ձեզ ենք ներկայացնում հոլիվուդյան դերասանների հետաքրքիր պատմություններ, որոնց օգնել է ոչ ստանդարտ արտաքինը:

Մեթյու Մակգրորիի հասակը 2,29 մ էր, սակայն իր արտիստիզմը թույլ չտվեցին շարունակել դատաբժշկի կարիերան: Սկզբից նրան հրավիրում էին նկարահանվել հայտնի հեռուստաշոուներում, ավելի ուշ` Marilyn Manson-ի և Iron Maiden-ի տեսահոլովակներում, իսկ հետո` սարսափ-ֆիլմերում, ինչպիսիք են օրինակ Ռոբ Զոմբիի «Հազար դիակների տները» («Дома тысячи трупов») և Տիմ Բերտոնի «Մեծ Ձուկը» (Большая рыба) ֆիլմերը: Մեթյու Մակգրորին մահացել է 32 տարեկանում` բնական պատճառներից:

1911 թ-ին ծնված Ջոնի Էքի մարմինը ավարտվում էր այնտեղ, որտեղ պետք է սկսվեին կոնքերը: Լինելով կենսուրախ և պրագմատիկ մարդ` նաիր վիճակից մաքսիմալ օգուտ քաղեց: 14 տարեկանում Ջոնին արդեն ղեկավարում էր իր իսկ կրկեսային շոուն: Շուտով նա արժանացավ կինոպրոդյոսերների ուշադրությանը: Իր կարիերայի գագաթնակետը դարձավ 1932 թ-ին նկարահանված «Ուրոդները» («Уроды») սարսափ-ֆիլմը: Ջոնի Էքը մահացել է 1991 թ-ին` հարստության մեջ:

Կուրտ Շնեյդերը, նույն ինքը Հարի Էրլզը, ծնվել է 1902 թ-ին` Գերմանիայում: Շուտով պարզ դարձավ, որ նա ընդմիշտ կմնա կարճահասակ և մանկական դեմքով: Ի դեպ` նույն ճակատագրին արժանացան նաև նրա երկու քույրերն ու եզբայրը: Տեղափոխվելով ԱՄՆ` Շնայդերների ընտանիքը դարձավ «Տիկնիկները» դերասանական խումբ: Հարին առաջինը սկսեց նկարահանվել ֆիլմերում: Նրա առաջին ֆիլմը «Ոչսուրբ երրորդությունn» («Несвятая троица») է: Իսկ քույրերի և եղբոր հետ նրանք նկարահանվեցին «Օզ երկրի կախարդը» («Волшебник страны Оз») և «Ուրոդները» («Уроды») ֆիմերում:

Ռիչարդ Կիլիի 2,17 մ հասակի և սարսափեցնող դեմքի շնորհիվ է, որ նա միշտ հանդես է գալիս չարագործի կերպարով: Նա նկարահանվել է «Լրտեսը, ով ինձ սիրում էր» («Шпион, который меня любил») և «Լուսնային ավտոարշավորդ» («Лунный гонщик») ֆիլմերում: Բացի այդ` Կիլը ներկայացել է որպես «The Giant of Thunder Mountain» («Великан с громовой горы») ֆիլմի պրոդյուսեր և սցենարի հեղինակ: Կիլը վերջերս բուժվել է ալկոհոլիզմից, իսկ այժմ ապրում է արևային Կալիֆորնիայում:
Շարունակությունը՝ այստեղ



