Արձանագրենք մի դառը ճշմարտություն! Սուվերեն Հայաստանի Հանրապետություն այլևս չկա։ Կա արտաքին քմահաճույքներից կախյալ աշխարհագրական միավոր միայն։
Եթե առանց որևէ համաձայնության հատում են քո պետական սահմանը, մեկ անգամ զգուշացնելուց հետո չեն հեռանում ու դու դրանց մռութը չես ջարդում, ուրեմ որպես ինքնիշխան պետություն այլևս գոյություն չունես։
Եթե անգամ կա գաղտնի պայմանավորվածություն, այս դեպքում նույնպես իրողությունը չի փոխվում։
Խիստ կասկածում եմ, որ լիճը հետ ենք բերելու։ Ցավոք...
Սա ի գիտություն առաջին հերթին երևույթները իրարից տարբերել չկարողացող հասարակության շերտերի համար։
Սյունիքի աբխազացման սկիզբը համարենք սկսված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել