1in.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվել է Արսեն Ալեքսանյանի և Տիգրան Քոլոյանի գործով դատավարությունը: 

Ըստ մեղադրանքի՝ Ալեքսանյանն ու Քոլոյանը, գիտակցելով, որ իրենց տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012 թվականի հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում սուտ հաղորդում են տվել, թե սեպտեմբերի 25-ին, գիշերվա ժամը 1-ն անց 9 րոպեի սահմաններում Երևան քաղաքի Բեյրութի փողոցում, մանկական զբոսայգու մոտ իրենց և իրենց ընկերներ Գևորգին ու Հարությունին է մոտեցել «Օպել» մակնիշի մեքենա, որի մեջ եղած հինգ երիտասարդները հայհոյել են իրենց հասցեին, ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը՝ Վիգեն Ա.-ն, մոտ կանչելով «Սոնա» մականունով Արսեն Ալեքսանյանին, բացահայտ հափշտակել է նրա պայուսակը, որի մեջ եղել է 200 դոլար: 

27-ամյա Արսեն Ալեքսանյանին և 43-ամյա Տիգրան Քոլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել