Tert.am-ը գրում է․

«Հայաստան» դաշինքը հաղթողների դաշինք է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Նա նշեց, թե միայն այն փաստը, որ երկուշաբթի օրվանից Ազգային ժողովը արձակված է, արդեն խոսում է իրենց փողոցի պայքարի՝ ինչ–որ առումով արդյունավետության մասին։ «Չլիներ այդ ճնշող, ծանր, հոգնեցնող վեցամսյա փողոցի պայքարը, այսօր Ազգային ժողովում առոք–փառոք իմքայլական ուսապարկերը կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է»,–ասաց նա։

– Ի՞նչ ցույց տվեց ընդդիմության պայքարը, կարծում եք միտո՞ւմ կա, որ մարդիկ կգնան ընտրություններին և ինչ պետք է արվի, որ մարդիկ գնան ընտրատեղամասեր։

– Առաջին հերթին՝ մոտիվացնել քաղաքացիներին և մեր հասարակությանը իշխանության ապաշնորհ կառավարման արդյունքում առաջացած հիասթափությունը և ազգային, մարդկային  հոգեբանական հարվածը վերացնելու և մարդկանց մղելու, որ իրենց քվեարկությամբ է, որ մեր երկրում կարող է ինչ–որ բան փոխվել։ Ինչպես նաև չմասնակցող մի կարևոր հատվածի մոտ վերացնել այն ճամպրուկային տրամադրությունները, որը այսօր նկատելի է։

– Բայց մինչ այս եղած պայքարը արդյո՞ք ցույց չտվեց, որ չեք կարողանում մոտիվացնել, քանի որ ամեն դեպքում քիչ էին փողոց դուրս եկածները։

–Նախ դա սուբյեկտիվ գնահատական է, ամեն մեկը յուրովի է գնահատում։ Միայն այն փաստը, որ երկուշաբթի օրվանից Ազգային ժողովը արձակված է, արդեն խոսում է այդ պայքարի ինչ–որ առումով  արդյունավետության մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել