Tert.am-ը գրում է.

Ո՞վ է աշխատակիցներից արժանի պաշտոնի բարձրացման։ Այս դժվար հարցը հաճախ է առաջանում ղեկավարների մոտ։ The Daily Muse-ի փորձագետների կարծիքով՝ լավագույն աշխատակցին որոշելու համար հարկ է ուշադրություն դարձնել տարբեր գործոնների վրա, ներառյալ՝ նրա վերաբերմունքը մասնագիտությանը, արտաժամյա աշխատելու պատրաստակամությունը և գործընկերներին օգնելու ցանկությունը։ 

 Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ պաշտոնի բարձրացումը պետք է խթան հանդիսանա ոչ միայն կոնկրետ աշխատակցի, այլ նաև կոլեկտիվի բոլոր անդամների համար, գրում է vestifinance.ru-ն։

 1. Նրանք հիանալի արդյունքներ ունեն


Թվերը չպետք է գլխավոր չափանիշը լինեն պաշտոնի բարձրացման համար, սակայն դրանք շատ կարևոր են։ Բացի այդ, լավ վիճակագրությունը կօգնի մենեջերին համոզել ղեկավարությանը տվյալ աշխատակցի կարիերային աճի անհրաժեշտության մասին։

 

2. Աշխատանքային օրը չի ավարտվում ուղիղ ժամը 17։00-ին


Բնականաբար, կարիերա անելու համար աշխատակիցները չպետք է ամեն օր երկար մնան աշխատավայրում, հրաժարվեն ճաշից և ծխելուց։ Սակայն կոլեկտիվի լավագույն անդամին որոշելու համար աշխատանքից հետո մնալը կամ հանգստյան օրն աշխատանքի գալը կարևոր գործոն է։ Հարկ է ուշադրություն դարձնել նաև այն աշխատակիցներին, որոնք իրենք են առաջարկում իրենց օգնությունը։

 

3. Նրանք ոչ միայն դժգոհում են, այլև լուծում են առաջարկում


Բոլորը դժգոհում են՝ աշխատակիցները, մենեջերները և գուցե նույնիսկ գործադիր տնօրենները։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել ոչ թե նրանց, ովքեր չեն արտահայտում իրենց բողոքը, այլ նրանց, ովքեր բողոք հայտնելուց հետո խնդրի լուծման առաջարկներ են անում։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել