1in.am-ը գրում է.

Օգոստոսի 14-ին, ժամը 07.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցային տեղամասում մեքենա է կանգնած, որի դիմաց այրված դիակ կա: 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենա, որի առջև` 1972 թ. ծնված Արմեն Մովսիսյանի այրված դիակը:

Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել