Նստացույց անող ակտիվիստներն այսօր կհանդիպեն քաղաքապետինPanARMENIAN.Net -ը գրում է.

Երևանի քաղաքապետը գրություն է ուղարկել նստացույց անող ակտիվիսներ Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Գոռ Առաքելյանին և մեկ անգամ ևս վերահաստատել է բարձրացված հարցերը քաղաքապետարանի շենքում համատեղ քննարկելու պատրաստակամությունը:

«Հաշվի առնելով քաղաքապետի հրապարակային արված հրավերը, ինչպես նաև մեր ցանկացած օրը և ժամին հանդիպելու ու քննարկելու արդի խնդիրները, հայտնում ենք, որ այսօր, ժամը 17:00 պատրաստվում ենք քաղաքապետարանի տարածքում հանդիպել Տարոն Մարգարյանի հետ` քննարկելու հովանոց տեղադրելու խնդիրը:

Մեր գործունեությունը բաց է և հանրային, այդ պատճառով կարևոր պայման է լրատվամիջոցների և մեր տեսախցիկի առկայությունը այդ քննարկմանը»,- ասված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույցը մեկնարկել է հուլիսի 26-ից, ակտիվիստները պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել