Փորձագետ. Ռուսաստանի գործողությունները չպետք է վնասեն Հայաստանի շահերինPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանի ուղղությամբ Ռուսաստանի գործողությունները չպետք է լինեն Հայաստանի շահերի հաշվին: Ռուսական «ՌԻԱ-Նովոստի» գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՌԴ ԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկին: 

Խոսելով Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների մասին` Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցևը նշել է, որ անհրաժեշտ է դրանք լավացնել. «Ռազմավարական առումով դա շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանը կովկասյան ուղղությամբ շատ խոցելի է: Այն, անշուշտ, շահագրգռված է, որպեսզի հավասարակշռություն պահպանվի Հարավային Կովկասում: Այս առումով անհրաժեշտ է, որ հարաբերությունները զարգացնի ինչպես Ադրբեջանի, այնպես է Հայաստանի հետ, որպեսզի հարավային սահմանների մոտ իրավիճակը պահի հսկողության տակ»: 

Փորձագետների կարծիքով` դա անելը հեշտ չէ, քանի որ, ըստ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևի. «Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցը, անդամակցում է ՀԱՊԿ-ին: Իսկ Բաքուն դա շատ ցավագին է ընդունում»:

Մասնագետներն այն կարծիքին են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ առանց այն էլ լարված վիճակը գնալով թեժանում է: «Պատահական չէ, որ Ադրբեջանը մեծ քանակի զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև ամբողջ աշխարհից. Ղարաբաղի սահմանների երկայնքով դիմակայության կուտակում է տեղի ունենում»,- ասել է Անդրեյ Կազանցևը: Նրա կարծիքով` այս իրավիճակում «շատ կարևոր է, որ միջնորդները, այդ թվում Ռուսաստանը, մթնոլորտը հանգստացնելու ուղղությամբ ջանքեր գործադրեն»: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել