Armeniasputnik.am-ը գրում է.

Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ապա պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաթարստանի իրավապահ մարմինների իր աղբյուրին։

«Ֆայզիի դպրոցի շրջանում կրակոցների ձայներ են լսել, պարզում ենք», - ասել է գործակալության զրուցակիցը: Թաթարստանի դատախազությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել գլխավոր դատախազ Իլդուս Նաֆիկովը:

«Միջադեպի հանգամանքները պարզվում են», - լրագրողներին ասել է դատախազության ներկայացուցիչը:

Տեղեկություններ կան, որ կրակոցների հեղինակը դեռահաս է, նա արդեն ձերբակալվել է:

Ըստ որոշ տվյալների՝ ձերբակալվածը 19 տարեկան Իլնազ Գալյավիևն է։ Դատելով կադրերից՝ երեխաները փրկվելու համար թռել են շենքի պատուհաններից։

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության ավելի քան 20 բրիգադ։ Թաթարստանի կրթության նախարարության նախնական տվյալներով՝ Կազանի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածների թվում երեխաներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել