Armeniasputnik.am-ը գրում է.
Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ապա պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաթարստանի իրավապահ մարմինների իր աղբյուրին։
«Ֆայզիի դպրոցի շրջանում կրակոցների ձայներ են լսել, պարզում ենք», - ասել է գործակալության զրուցակիցը: Թաթարստանի դատախազությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել գլխավոր դատախազ Իլդուս Նաֆիկովը:
«Միջադեպի հանգամանքները պարզվում են», - լրագրողներին ասել է դատախազության ներկայացուցիչը:
Տեղեկություններ կան, որ կրակոցների հեղինակը դեռահաս է, նա արդեն ձերբակալվել է:
Ըստ որոշ տվյալների՝ ձերբակալվածը 19 տարեկան Իլնազ Գալյավիևն է։ Դատելով կադրերից՝ երեխաները փրկվելու համար թռել են շենքի պատուհաններից։
Դեպքի վայր է մեկնել շտապօգնության ավելի քան 20 բրիգադ։ Թաթարստանի կրթության նախարարության նախնական տվյալներով՝ Կազանի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածների թվում երեխաներ չկան: