Tert.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարության, ՀՍՆՀ-ի ընթացիկ և առաջիկա տարիների ծրագրերին վերաբերող հարցեր:
Տեղեկացվել է, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել նաև ՀԲ փորձագետներ, արդեն մշակվել է ՀՍՆՀ զարգացման ռազմավարությունը, որն արժանացել է նաև ՀԲ թիմի դրական գնահատականին:
Փոխվարչապետը կարևորել է շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ փաստաթղթի քննարկումը, մոտեցումների վերջնական հստակեցումը, որից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ