1in.am-ը գրում է.

Բրիտանուհիներն ու ամերիկուհիները ոչ առանց նախանձի ենթադրում են, որ ֆրանսուհիները կարողանում են իդեալական կերպով հագնվել, հարդարվել ու երեխաներ դաստիարակել, գրումէ The Independent-ի լրագրող Էնն Փենքեթը:

Սակայն վերջերս ֆրանսիական Le Figaro թերթը եկավ անսպասելի եզրակացության՝ այդ ամենը սուտ է:

Լրագրող Փեգգի Փեյը ցրել է ֆրանսուհիների մասին միֆերը.

1. Ֆրանսուհիները երբեք դիետա չե՞ն պահում: Ոչ, նրանք պարզապես չեն քննարկում այդ թեման բարձրաձայն: «Իսկ եթե հաշվի առնենք, որ նրանց գրեթե 50 %-ը ծխում է, զարմանալի չէ, որ նրանց ախորժակը փակ է»- մեջբերում է պարբերականը Le Figaro-ի հոդվածը: 

2. Սեքսուալ արտաքի՞ն: Ներքնազգեստի վրա ֆրանսուհիները ծախսում են ընդամենը 97 եվրո (հնգակի պակաս, քան ամերիկուհիները): «Բնական բաց մազեր»՝ վարսահարդարների ձեռքի գործն է, սակայն պետք է նկատի ունենալ, որ ֆրանսուհին երկար է որոնում իր վարպետին ու ոչ ոքի չի տալիս նրա հասցեն: 

3. Լավ խոհարա՞ր: Ժամանակակից ֆրանսուհին խոհանոցում ինչ-որ բան պատրաստելու վրա ծախսում է ընդամենը երկուսուկես րոպե օրական՝ ամեն ինչ տաքացվում է միկրոալիքային վառարանում: 

4. Բնածին ճաշա՞կ: Le Figaro-ն հայտարարում է՝ բոլորը, բացի հարուստներից, կրում են ինչ պատահի՝ ամեն հնոտի: 

Ամեն դեպքում, Le Figaro-ն գտել է 1 գաղտնիք՝ «կեղծ ամեն ինչում՝ սանրվածքում, հագուստում, ճակտագրական կնոջ ոճում»: «Այլ կերպ ասած՝ ֆրանսուհին կեղծիքի մարմնացում է»,- եզրակացնում է բրիտանացի լրագրողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել