Shamshyan.com-ը գրում է.
Այսօր աշխարհում հաշվվում է Twitter-ի 500 մլն օգտատեր, որոնց թիվը շարունակում է անշեղորեն ավելանալ: Foreign Policy-ի լրագրող Մարիա Հեննան օգտվել է Klout վերլուծական (գնահատում է օգտատիրոջ վրա ազդեցության մակարդակը նրա ռեակցիայի ու թվիթների միջոցով), TweepsMap (որոշում է ֆոլլովերների աշխարհագրությունը), TweetPsych (համեմատում է օգտատերերի թվիթները միջին վիճակագրականի հետ) ու TopTweet (որոշում է ամենահայտնի թվիթը) ծառայություններից, որ ամբողջական պատկերացում ստանա աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների Twitter-օգտահաշիվների մասին: Twitter-ի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է: Նրա արդյունքը Klout-ում 99 է, ինչը բարձր է այնպիսի «բարձրքաշայիններից», ինչպիսիք են Ջասթին Բիբերն (96) ու Լեդի Գագան (95): Դատելով միկրոբլոգւոմ ակտիվությունից՝ Օբաման աշխատանքի մասին իր զբաղվածության պայմաններում գրում է 3,38 անգամ ավելի շատ, քան միջին վիճակագրական օգտատերը, նշում է հետազոտության հեղինակը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դեռ երկար ճանապարհ ունի՝ հասնելու Օբամային: Նրա ազդեցության ցուցանիշը հավասար է 92-ի:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ