Lady Gaga covers V MagazineԼեդի Գագան երբեք էլ ամաչկոտ չի եղել, իսկ վերջերս նա անգամ կիսամերկ լուսանկարվել է «V» ամսագրի համար: Գագայի կիսամերկ լուսանկարները հայտնվելու են «V» ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին: Այստեղ ցուցադրված լուսանկարում նա կրում է փայլուն, կարճ պիջակ: Նման հագուստ նա կրել է պատանեկան հասակում:    

«Ինձ համար շատ դժվար էր հանդես գալ այդ տեսքով, քանզի ես այդպիսի տեսք ունեի 19 տարեկանում: Ես նման սանրվածք արել էի 18 տարեկանում, և այդ ժամանակ էր, որ ցավալի իրադարձություններ տեղի ունեցան իմ կյանքում»,-Գագան ասել է «V» ամսագրին տված հարցազրույցում: Նա բացատրել է, որ ինքը կարողանում է դիմակայել և՛ մտավոր, և՛ ֆիզիկական անհարմարություններին, սակայն դա թանկ է նստում իր վրա:

«Կարծում եմ, որ դա գալիս է դեռևս մանուկ հասակից: Ես գնում էի դաշնամուրի, հետո թատերական արվեստի, հետո պարի պարապմունքների: Այսպիսով, ես սովոր եմ երկար դիմակայել բարդություններին ու ցավին: Երբ 18 տարեկանում ես չափահաս դարձա, ինձ թույլ էի տալիս ծանր իրավիճակներում մնալ, քանզի կարողանում էի դիմակայել ցավին»,- հաղորդել է Գագան:

Lady Gaga covers V Magazine

Նա հավելել է. «Թեպետ կյանքիս այդ շրջանում ես կարողանում էի դիմադրել իմ առջև ծառացած մարտահրավերներին, արդյունքները կործանարար էին լինում: Միայն կաշիս ու ոսկորս էին մնացել»: Այս ասելով` նա հավանաբար ակնարկում էր սննդակարգի խանգարումները և թմրանյութերի չարաշահումը, ինչից ինքը տառապել է: Նա ասում է, որ նմանատիպ ցավագին իրավիճակներում նրան միշտ առաջ է մղել արվեստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել