Tert.am-ը գրում է.

Թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը թուրքական Taraf օրաթերթում տպագրված հոդվածում անդրադարձել է վերջերս ավարտված «Էրգենեկոնի» գործիդատավարությանը («Էրգենեկոնը» Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որը մեղադրվում էր պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար-Tert.am) և դրա՝ Հայոց ցեղասպանության հետ կապին։

 Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Ուշադրությունից վրիպում և հաճախ մոռացվում է մի փաստ, որի տակ, սակայն, անհրաժեշտ է ընդգծել.«Էրգենեկոնի» դատավարության և Հայոց ցեղասպանության թեմայի մասին ազատորեն խոսելու միջև ուղղակի կապ կա։ Եթե այսօր Հայոց ցեղասպանության մասին հանգիստ և բաց կարողանում ենք խոսել, ապա դրա հիմնական պատճառներից մեկը Վելի Քյուչուքը (պաշտոնաթող գեներալ, «Էրգենեկոնի» առանցքային դեմքերից- Tert.am), նրա ձերբակալությունն ու «Էրգենեկոնի» գործով դատվելն է։

 Իհարկե, դրան Հրանտ Դինքի սպանությունը և հասարակության արձագանքն էլ է ավելացնել պետք։ Սակայն սպանությանը տրված արձագանքն էլ «Էրգենեկոնի» և Հայոց ցեղասպանության միջև առկա կապն է մատնանշում։ Առանց այդ կապը հասկանալու «Էրգենեկոնի» դատավարության հարցում ճիշտ եզրահանգման գալը դժվար է։

 Ցանկանում եմ հիշեցնել. «Էրգենեկոնի» նպատակը միայն մի շարք քաղաքական սպանություններ կազմակերպելը, հեղաշրջման համար հող նախապատրաստելուն ուղղված քայլեր ձեռնարկելը չէր։ Այն միևնույն ժամանակ քաղաքական շարժում էր։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել