Emedia.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին՝ պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած աշխատանքի ու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ներդման համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա կմնա Հայաստանի բարեկամը և մեր երկրում աշխատած տարիների փորձն ու գիտելիքները կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ու ընդլայնման գործում:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=42583/serg+sargsyan+yndunel+e+hayastanum+ruminiayi+despan+krina+rodiga+prunariuin
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել