Տեսեք, Նիկոլն ինչքան ապիկար ու վատն է, որ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն է նրանից ձեռքերը լվանում: ուզում է ասեի՝ ժողովուրդ ջան, ես էս կապիտուլյանտի հետ գործ չունեմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մի բան պետք է ֆիքսենք, որ Հայաստանի բոլոր նախագահները կտրուկ դեմ են այս ազգակործան վարչակարգին»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ առաջին նախագահ լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին իր առաջարկած հայտարարության տեքստը, որով առաջարկում էր երեքով միավորվել եւ հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել