Որքան գիտեմ, ասֆալտի բաղադրության մեջ ավազից հետո գերակշռող նյութը մազութն է (ձյութը):
Երեկ երեկոյան քայլում էի Հանրապետության փողոցով, որտեղ նոր էին ասֆալտապատել, և նկատեցի, որ ասֆալտ ասածը ոչ այլ ինչ էր, քան պրես արված ավազ, որի ամեն մի հատիկը մի թեթև ներկված էր մազութով: Դե, էլ բիտումի գրեթե բացակայության մասին չխոսեմ: Նման ծակոտկեն ասֆալտը վստահաբար մեկ ձմեռ էլ չի կարող անցկացնել: Երբ ջրերը կներթափանցեն նրա մեջ, հերիք է մի փոքր մինուսային ջերմաստիճան, և ողջ ասֆալտը ցիրուցան կլինի:
Եվ ամեն տարի ասֆալտապատում՝ այս ոգո՛վ ...
Ի՞նչ ասեմ. ԱՎԵԼԻ՛ ԼԱՎ ԵՐԵՎԱՆ ! ! !
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



