Armsport.am-ը գրում է․

Բարսելոնայում ավարտվել է Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Գրան Պրիի որակավորման փուլը, որում հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, ով վերջերս էր երկարաձգել պայմանագիրը «Մերսեդեսի» հետ։

Հեմիլթոնի կարիերայում սա 100-րդ հաղթանակն էր Ֆորմուլա-1-ի որակավորման փուլերում։ Երկրորդ տեղը գրավել է «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վալտերի Բոտասը՝ «Մերսեդեսից»։

Նշենք՝ Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը դարձել է աշխարհում առաջին ավտոարշավորդը, որին հաջողվել է 100 անգամ հաղթել Ֆորմուլա-1-ի որակավորման փուլում։  Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը (68), իսկ լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի եռակի չեմպիոն Այրտոն Սենան (65)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել