Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ Բաքվում արած հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի «քաղաքական միջոցներով», ըստ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի՝ ենթադրում է լուծում քաղաքական բանակցությունների միջոցով:

Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե պատահական չի՞ համարում «խնդրի լուծումը՝ միայն խաղաղ ճանապարհով», կամ՝ «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան» և այլ ընդունված արտահայտություններից շեղումը, ՀՔՄ նախագահը նկատեց. «Հարցը պարունակում է ակնարկ, թե արդյոք այդ «քաղաքական ճանապարհով»-ը չի ենթադրում ակնարկ Ադրբեջանի քաղաքական կողմնորոշման խնդիրների հետ ղարաբաղյան խնդրի լուծման հարցը շաղկապելը: Ակնարկ, որ քաղաքական կողմնորոշումներով է պայմանավորված հարցի կարգավորման եղանակը: Եվ ինչու միայն Ադրբեջանի: Նաև Հայաստանի»:

Ամփոփելով, իր խոսքը՝ քաղաքագետը նշեց, թե քանի որ «քաղաքական միջոցներով»-ը բավականին լայն հասկացություն է, ապա հնարավոր է, որ Վլադիմիր Պուտինը «բազմակողմանի ինտերպրետացիաների» համար է այն օգտագործել:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել