Նիկոլի ամենամեծ հանցագործությունն այն է, որ նա պետությունից ու ժողովրդից գողացավ իր հաղթանակի օրը։ Մենք մայիսի 9–ին ի՞նչ ենք տոնալու։ Եռատոնից միայն ֆաշիզմի դեմ հաղթանակն է մնացել։
Նիկոլը 600 տարվա չգոյությունից, ցեղասպանությունից, պետականության կորստից հետո կայսրության փլատակների տակ չմնացած ու հաղթանակի միջոցով մեջքն ուղղած ազգին դարձրեց ամբոխ ու վերադարձրեց դեպի պարտված օրեր։
Նիկոլը մեզանից գողացավ ոչ միայն Շուշին, այլ նաև հաղթանակի ոգին և օրացույցի կարմիրով նշված օրը։ Փոխարենը Նիկոլը հայ ժողովրդի համար արյան կարմիրով ներկեց օրացույցի բոլոր օրերը։ Նա ի՛ր օրացույցը բերեց Հայաստան։
Մեր խնդիրը հայաստանյան օրացույցին վերադառնալն է։ Թե չէ պետությունն առանց հաղթանակի տոնի նույնն է, ինչ հարսանիքն առանց ամուսնացող զույգերի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել