Հանրային հեռուստաընկերության աշխատանքի վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարության մասով պրոիշխանական և պարզապես Նիկոլին սատարողների խումբը մի հատ կեղծ թեզա շրջանառում, թե ինչու՞ այլ ալիքների չի անդրադարձել Թաթոյանը:
Բացատրեմ չիմացողներին, տեղեկատվություն չունեցողներին, ինչպես նաև իմացող, բայց քաղաքական պատճառներով իրենց շլանգի տեղ դրածներին:
Իրավական առումով.
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 26. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները
1. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը:
Պարզ լեզվով ասած՝ պետական ալիք է, մեր հարկերից սնունցվող, որը պետք է լինի անաչառ:
Աշխարհում ընդունված է, որ քաղաքական ուժերը, միությունները և այլ տեսակի խմբավորումները կարող են ունենալ իրենց ալիքը: Ի դեպ, ՀՀ իշխանությունների ունեցած մեդիառեսուրսը շատ դեպքերում մի քանի ալիքների տեղ է հանում...:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել