Դե, արդեն զզվելի է դառնում: Նոր կրկին տուգանք եմ ստացել արգելված վայրում կանգնելու համար: Գրված է Իսահակյան-Մաշտոց: Նայում եմ տեսանյութը ` մեքենաս կանգնած է "ՍՄԱԿ" խանութի դիմաց: Հետիոտնի գծերին չէ, խաչմերուկի կենտրոնում չէ , այնտեղ ,որտեղ կանգնած է ոչ մի նշան գծանշում ՉԿԱ ու ,երևի , վերջին մի տարին ամեն շաբատ առնվազն 1 անգամ այդտեղ կանգնել եմ: Սա ինչ լկտիություն է , մի օր արթնանում ու որոշում են , որ այստեղ տեսախցիկ պետք է լինի ու այդտեղ կանգնել չի կարելի , իսկ քաղաքացին պետք է մատից հոտ քաշի , որ իմանա որտեղ կանգնել չի կարելի , որտեղ կարելի է: Մի օր "Մոսկվիչկայի" դիմաց կարելի է, մի շաբաթ հետո` ոչ, հետո` հակառակը, բայց ոչ դիմացի մայթին, չնայած կարելի է, եթե 5 օր հետո: Հիմա արդեն կարծես թե ոչ մի տեղ կանգնել չի կարելի: Ամեն ինչ անում եք , որ քաղաքացուն մաքսիմալ տհաճ ու ծանր լինի ապրել մեր քաղաքում: Հերիք է , բավական է թալանեք , հետո անմեղ Միկի Մաուսի աչքերով զարմանալ , որ թալանում են: Նախագահը գաղջ մթնոլորտից է խոսում, գաղջ չէ մթնոլորտը , մարդկանց մեծ մասը ուզում է վերցնել ավտոմատը և անկանոն կրակել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/simonyanalen/posts/373767169417012
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել