«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իմքայլական պատգամավորները, այսպես ասած, հավատարմության քննություն են անցնում Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի, Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ: Հենց նրանց է վերապահված խորհրդարանում ուսումնասիրել դաշտն ու համապատասխան տվյալներ փոխանցել «շեֆին» իմքայլականների նախընտրական վարքագծի վերաբերյալ:
Ըստ էության, վերոնշյալ եռյակի բարի կամքից էլ կախված է, թե իմքայլական պատգամավորներից ովքեր կրկին կհայտնվեն ՔՊ-ի նախընտրական ցուցակի «չալաղաջ» տեղերում: Այս գործընթացներից լրիվ ինքնամեկուսացված է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, և սա հաշվի առնելով էլ՝ իմքայլականներն աշխատում են հնարավորինս հեռու մնալ նրանից: Արդյունքում Աժ նախագահը զգում է իրեն խորհրդարանում, ինչպես Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուգոն անմարդաբնակ կղզում, բայց առանց Ուրբաթի»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել