Բելգիացի ֆերմերը պատահաբար փոխել է Ֆրանսիայի հետ սահմանը։

BBC-ի փոխանցմամբ՝ ֆերմերը տեղաշարժել է տրակտորով անցնելիս իրեն խանգարող քարը՝ դրանով իսկ փոխելով սահմանը: Փոփոխությունը նկատել է տեղացի պատմաբանը, երբ տեսել է, որ քարը 2,3 մետրով տեղաշարժվել է դեպի Ֆրանսիայի տարածք:

Ֆերմերի այս նախաձեռնությունն ընդլայնել է Բելգիայի սահմանը: Երկու երկրների իշխանությունները հումորով են ընդունել այս լուրը:

«Նա Բելգիան մեծացրել է, իսկ Ֆրանսիան՝ փոքրացրել, եւ դա այնքան էլ լավ գաղափար չէ»,- ասել է Բելգիայի Էրկելինես գյուղի համայնքապետ Դեւիդ Լավոն:

Հարեւան ֆրանսիական գյուղի ղեկավարն ասել է, որ կողմերը «պետք է խուսափեն սահմանային նոր պատերազմից»:

Արդյունքում ֆերմերին խնդրել են քարը հետ իր տեղը դնել: Եթե նա դա չանի, գործը կարող է հայտնվել Բելգիայի արտաքին գործերի նախարարությունում, որը ստիպված կլինի ֆրանս-բելգիական սահմանային հանձնաժողովի նիստ հրավիրել, որն արդեն 90 տարի անգործության է մատնված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել