«Ադրբեջանի տականքությանը չափ ու սահման չկա, այս երկիրը հերթական անգամ ապացուցեց, որ ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայի դրույթների վրա մեղմ ասած«թքած» ունի: Ինչի ում համար պարզ չէ, որ այս ամենը մի նպատակ է հետապնդում`ամեն գնով վարքաբեկել հայոց բանակը, ինչի ում համար պարզ չէ, որ այս նողկանք առաջացնող տեսանյութը ոտքից գլուխ իրականության հետ որևէ կապ չունի: Մենք պետք է փաստենք, որ սա առաջին դեպքը չէ, այլ ութերրորդ …, երբ Ադրբեջանը նման կերպ է վարվում այն զինծառայողների հետ, որոնք հայտնվում են իրենց անիծյալ տարածքում: Սցենարից արդեն զռում է, որ այս ամենը շատ էժանագին շոու է, ապա մի ուշադիր եկեք նայենք այս տղային դեմքին`նման է արդյոք նա այնպիսի մարդու, որը ինչ-որ հորինված միջադեպի պատճառով կարող է միտումնավոր հատել սահմանը և հանձնվել ադրբեջանցիներին…, իհարկե՝ ոչ:
Ադրբեջանցիների մտավոր պոտենցիալն այնքան ցածր է, որ նույնիսկ «ինսցինորովկաների» հարցում նրանք պատշաճ չեն գործում: Կարևորը, որ մենք բոլորս լավ հասկանում ենք, որ զինվորը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել է Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ ինչպես է դա մատուցում ադրբեջանական կողմը, դա նույնիսկ մեզ չպետք է հետաքրքրի: Հիմա ամենակարևորը, որ մեզ հաջողվի այդ տղային այս տականքների ճանկերից ազատելն է և ինչ է ասել, կամ չի ասել հարցազրույցի ժամանակ աֆեկտի մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը, դա երկրորդական է:
Հարգելի ընթերցողներ`որպեսզի հասկանանք, թե ինչ է պետք անել այս մղձավանջից դուրս գալու համար,-«Եկեք մի պահ պատկերացնենք, որ աստված մի արասցե մենք հայտնվեինք այդ տղայի վիճակում, այդ դեպքում առաջինն ինչ կխնդրեի՞նք աստծուց»,- պատասխանը միանշանակ է,-«Որպեսզի մեր պետությունը մեզ ամեն գնով վերադարձներ հայրենիք. Ես մի գրամ չեմ կասկածում, որ հիմա հենց այս պահին էլ Հակոբ Ինջիղուլյանը աղոթում է աստծուն, որ մեկ օր շուտ վերադառնա Հայաստան»:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=25387