Psymag.am-ը գրում է.
Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գլխուղեղում տեղի են ունենում որոշ բիոքիմիական գործընթացներ, որոնք էլ առաջացնում են սիրո զգացումը: Ելնելով դրանից, կարելի է ենթադրել, որ սերն իրենից ներկայացնում է գենետիկական ֆակտորների համագործակցության, հոգեբանական փորձի և հորմոնալ ազդեցության արդյունք: Այլ մարդու հետ ռոմանտիկ հարաբերություններ ունենալուն կարող են մղել տարբեր բիոքիմիական գործընթացներն ու գրգռիչները:
Սիրահարվածությանը կարող են նպաստել ֆերոմոնները` հոտեր, որոնք հրապուրում են: Տղամարդու քրտնքի մեջ առկա է անդրոստենոլ կոչվող հազվադեպ հոտը, որը գրավում է հակառակ սեռի ներկայացուցիչներին: Բայց երբ անդրոստենոլը սկսում է թթվել, այն հոտը փոխում է և, ընդհակառակը, մեղմ ասած, սկսում է վանել կանանց:
Կանացի գեղձազատումների բաղադրության կարևոր մասն է կազմում կոպուլինը, որը ոչ միայն հրապուրում է տղամարդկանց, այլ նաև բարձրացնում է կնոջ կանացի հմայքը նրանց աչքերում:
Սիրահարվածության ժամանակ մարդու ուղեղի վրա ակտիվ ազդեցություն են գործում այնպիսի նյութեր, ինչպիսիք են ֆենիլէթիլամինը, դոպամինը և նորէպինեֆրինը: Այս նյութերը կարելի է համեմատել անֆիտամինի և երջանկության ու էյֆորիայի զգացողություն առաջացնող այլ պրեպարատների հետ:
Համաձայնվեք, որ երջանկության զգացողությունը հավերժ չի կարող տևել, դրա համար նորմալ է, երբ սիրային էյֆորիան մի օր ավարտվում է: Հարաբերությունները դուրս են գալիս զարգացման նոր մակարդակ, դառնում ավելի հանգիստ ու հավասարակշռված: Հարաբերությունների այս էտապում, մարդու ուղեղում սկսվում է արտադրվելէնդրոֆինը: Շնորհիվ էնդորֆինի առաջանում է հանգստության, խաղաղության և ապահովության զգացողություն:
Ֆիզիկական մեձության ժամանակ ուղեղում արտադրվում է օքսիտոցին, որը նպաստում է օրգազմի և բավարարվածության զգացողությունների առաջացմանը: