Չկա մի մարդ, ով չերազի լիդեր լինել, շրջապատում միշտ ուշադրության կենտրոնում գտնվել: Բայց դա ոչ բոլորին է հաջողվում:Մարդու լիդեր լինելու կարողությունը մեծ մասամբ կախված է նրա կազամկերպածությունից և շփվելու կարողությունից:
Հոգեբանության մեջ առանձնացնում են լիդերի մի քանի տեսակ`
1. Էմոցիոնալ լիդեր- մարդ, ով կարողանում է բարիդրացիական, ջերմ հարաբերություններ ստեղծել բոլորի հետ:
2. Լիդեր-քննադատ- մարդ, ով կարողանում է քննադատաբար վերլուծել ցանկացած իրավիճակ և դուրս բերել լուծումները
3. Ինտելեկտուալ լիդեր- մարդ, ով մշտապես նոր, թարմ ու հետաքրքիր գաղափարներ է առաջարկում և կարողանում է մարդկանց համախմբել իր գաղափարների շուրջ:
4. Լիդեր-կազմակերպիչ- կարողանում է արդյունավետ կազմակերպել աշխատանքը և այն բաժանաել խմբի անդամների միջև:
5. Լիդեր-կատարող- մարդ, ով և ղեկավարում է, և թիմին հավասար աշխատում արդյունքի համար:

Իսկ դու՞ք, լիդեր եք արդյոք, թե՞ «շարքային», առաջարկում եմ միասին պարզել այս հոգեբանական թեստի միջոցով`

1. Ի՞նչ է ձեզ համար ընկերությունը`
A.  մրցակցություն 
B. համագործակցություն
C. ալտրուիզմ  (մարդասիրություն)

2. Իսկական նկարիչը (դերասանը) նախ և առաջ պետք է օժտված լինի`
A. վստահությամբ
B. տաղանդով
C. պատրաստվածությամբ

3. Երեկույթների ժամանակ դու քեզ զգում ես`
A. «սև ագռավ»
B. թագուհի կամ թագավոր
C. փոքրիկ երեխա

4. Եթե դու երկրաչափական մարմին լինեիր, ի՞նչ կլինեիր`
A. գլան
B. գունդ
C. խորանարդ

5. Եթե ձեզ դուր է գալիս ինչ-որ մի կին/տղամարդ, դուք`
A. անում եք առաջին քայլը
B. սպասում եք, որ նա անի առաջին քայլը
C. փոքր քայլեր եք ձեռնարկում

6. Դուք ահնսպասելի իրավիճակի եք հանդիպել, ձեր գործողությունները`
A. արագացնում եք ընթացքը
B. կանգ եք առնում
C. խուճապի եք մատնվում

7. Երբ դուք ելույթ եք ունենում հանդիսատեսի առջև`
A. զգում եք, որ ձեզ լսում են
B. ամաչում եք
C. հանդես եք գալիս քննադատությամբ

8. Ճանապարհորդության ավելի լավ է վերցնել ընկերների, ովքեր` 
A. ֆիզիկապես ուժեղ են
B. խելացի են
C. փորձառու են

9. Մոխրոտիկը`
A. դժբախտ աղջիկ էր
B. խորամանկ գեղջկուհի էր
C. ամեն ինչից դժգոհող աղջիկ էր

10. Ինչպե՞ս կբնութագրեք ձեր կյանքը
A. շախմատային պարտիա
B. պոկեր
C. բոքս

Հաշվենք արդյունքները`

16 միավոր
Դուք «շարքային եք»: Միշտ ձեր թուլությունները նույնականացնում եք դիմացի մարդու թուլությունների հետ:  Ունակ չեք ղեկավարել և առաջնորդել մարդկանց, որովհետև առաջնորդ լինելու համար պետք է կարողանակ օգնել մարդկանց հաղթահարել թուլություններն ու դժվարությունները: Հնարավոր է ղեկավար լինելու ձեր վախի հետևում «հույսերը չարդարացնելու» վախն է: Նախքան ինչ-որ բան ձեռնարկելը վերլուծեք նախկին հաղթանակներն ու պարտությունները, դա կօգնի հաղթահարել անհիմն վախերը: Չնայած, եթե դուք ձեզ «շարքայինի» դերում լավ եք զգում, հանգիստ եք, այդպես էլ շարունակեք, ավելորդ մի լարվեք:

17-23 միավոր
Դուք գտնվում եք «շարքայինի» ու ղեկավարի արանքում: Դուք շատ դժվար եք որոշումներ ընդունում, այնպես չէ՞: Մարդկանց համոզելու ձեր փաստարկները միշտ շատ թույլ են, հիմնված միայն սեփական փորձի վրա: Ձեզ շատ դժվար է մարդկանց վստահությունը նվաճել:

24 միավոր և ավել
 
Դուք իսկական լիդեր եք: Դեռ մանկուց առաջնորդ եք եղել խաղերի կազմակերպման ժամանակ: Դպրոցում աչքի եք ընկել բալար միջոցառումների ժամանակ: Տարիքի հետ ավելի է ամրապնդվել այլ մարդկանց ղեկավարելու ձեր կարողությունը: Ձեզ «ենթակայության» տակ գտնվող մարդիկ ձեզ լավ ղեկավար ու լավ ընկեր են համարում: Դուք միշտ ուշադրության կենտրոնում եք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել