Հայաստանի տարածքում մայիսի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-4-ն՝ առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-6-ը ժամանակ առ ժամանակ, 7-ի կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 3-4-ի, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ, մայիսի 5-6-ին՝ 20-25 մ/վ արագություն:
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը՝ կնվազի նույնքան:
Երևան քաղաքում մայիսի 2-3-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ը՝ ժամանակ առ ժամանակ, 7-ն կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն: Մայիսի 4-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: