Ես, իհարկե, հասկանում եմ, որ ըստ երևույթի, փաշինյանական իշխանությունները իրականում շատ հետևողական են մարդասպան,բարբարոս,վայրենի թուրքերի և ադրբեջանցիների հետ «բարի հարաբերություններ» հաստատելու գործում, սակայն ես ունեմ մի քանի հարցադրում, քանզի շարունակում եմ պնդել, որ «մերձեցման» գործընթացը հանդիսանում է լրջագույն վտանգ Արցախի և Հայաստանի գոյության համար։
1․ Ուկրաինական «Диолог» տեղեկատվական կենտրոնը, վկայակոչելով իրենց աղբյուրներին հայտնում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնեցրել են մինչև 2021 թ դեկտեմբեր բացել Նախիջևանի և Արցախի Հանրապետեւթյան օկուպացված տարածքների (առայժմ դե ֆակտո՝ Ադրբեջանի ) միավորող ճանապարհ։
Հարց, ճի՞շտ է այս տեղեկությունը, թե՞՝ ոչ։
2․ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարությունները արդեն տարածել են հայտարարություներ,ըստ որի՝ պատրաստ են հարաբերություներ հաստատել Հայսատանի հետ...սակայն,Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, որ դա պետք է լինի «համատեղ տարածքային ամբողջականության սկզբունքները պահպանելով», այսինքն՝ ադրբեջանցիները փաստացի նախապայման են դնում, ըստ որի՝ Հայսատանի իշխանություները պետք է հրաժարվեն Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության գաղափարից, և իրականում Հայաստանը այդ պայմաններին համաձայնվելով՝ նաև ամրագրում է խայտառակ պատերազմում կապիտուլիացիայի հետևանքները՝ ի օգուտ ադրբեջանցիների։
Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա թուրքերը միանշանակ նախապայման կդնեն (նվազագույնը ծածուկ), որ Հայսատանը հրաժարվի Հայոց Ցեղասպանութան հետ կապված միջազգային գործընթացներից, և, առհասարակ՝ Հայ Դատի պահանջատիրական գաղափարներից։
Հարց․ հաշվի առնելով այս ամենը , ի՞նչ դիրքորոշում ունի դեռևս գործող փաշինյանական իշխանություը։
Չե՞ որ, հենց այս հարցերից է կախված Հայաստանի, Արցախի և, առհասարակ՝ հայերի ֆիզիկական գոյությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/504725180898696
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել