Հարցումս ինձ համար դուրս բերեց 3 բան՝
1. Հստակ ընդդիմության ֆավորիտներին չընտրողները ալտերնատիվ տարբերակ առանձնապես չունեն և կամ չեն գնա ընտրատեղամաս, կամ կփչացնեն քվեաթերթիկը։
Երկու դեպքում էլ դա իշխանության օգտին ա աշխատելու։ Ամենալուրջ անելիքը այստեղ ա։ Մարդիկ պետք է մոտիվացվեն գնալ ընտրատեղամաս և չփոշիացնեն իրենց ձայնը։
2. Շատերը դեռ սպասում են ծրագրերի, թիմերի, ընտրարշավի։ Մոտիվացիան հասկանալի ա՝ 2018-ի հուզական ընտրության սխալը չկրկնելը։ Մարդիկ ավելի պատասխանատու են մոտենում իրենց քվեին։ Ստեղ չեմ կարծում, որ առանձնապես մեծ տարբերություն լինի ծրագրերում, ավելի շատ առաջնորդվելու են թիմերի կազմով։
3. Քոմմենթներում, անկախ տարբեր կարծիքներից քննարկումներում, կոնֆլիկտներ չեղան։ Ընդդիմադիր սեկտորը եթե ոչ միավորման, ապա ցիվիլ դիսկուրսի ու ատելության դոզան չեզոքացնելու պոտենցիալ, այնուամենայնիվ, ունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել