Armsport.am-ը գրում է․

Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կայացել են ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչների առաջին հանդիպումները:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

«Արարատ-Արմենիա»-«Լուսառատ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3: Հետխաղային 10-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ է գտնվել «Արարատ-Արմենիան»՝ հաղթելով 4-2 հաշվով: Երկրորդ կիսաեզրափակչում «Լեոն» 8-2 հաշվով առավելության է հասել ՀՊՏՀ-ի նկատմամբ:

Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումները կկայանան մայիսի 3-ին: Եզրափակիչ դուրս կգան զույգերում 2 հաղթանակ տարած թիմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել