Tert.am-ը գրում է.
Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի օրհներգի փոփոխության անհրաժեշտության հարցին և Կառավարություն ներկայացրած և նրա ենթակառույցների հավանության արժանացրած իր տարբերակին։
Պարույր Հայրիկյանը մասնավորպես գրել է.
«Ես նախընտրում եմ օգտագործել ազգային հիմներգ բառակապակցութիւնը՝ ազգային հիմնական երգ նշանակութեամբ, սակայն քանի որ մեր սահմանադրութեան մէջ եւ օրենքներում գրւում է օրհներգ, (որ կրոնական ենթիմաստ ունի), ինքս էլ այտեղ օրհներգ եզրն եմ օգտագործում։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում տեւական ժամանակ է, քնարկւում է Հայաստանի օրհներգը փոխելու հարցըը։ Այդ խօսակցութիւնները չեն դադարում նոյնիսկ սահանադրօրէն միայն եղածը բարեփոխելու իրավիճակի ձեւաւորումից յետոյ։ Բանն այն է, որ սահմանադրական բարեփոխումներից յետոյ օրհներգի փոխութիւնների համար միայն մէկ տարի էր սահմանուած։ Դրանից յետոյ կարելի էր խօսել միայն այդ մէկ տարուայ ընթացքում ընդունուածը կամ հաստատուածը բարեփոխելու, սակայն ոչ՝ նորն ընդունելու մասին։ Նոր օրհներգ կարող է ընդունուել միայն նոր սահմանադրական բարեփոխումների իրականացման կամ նոր սահմանադրութեան ընդունման միջոցով։
Հայաստանը միակ երկիրը չէ, որում խօսւում է այլ ազգային հիմնեգ ունենալու մասին։ Ինչպէս աշխարի միւս երկրներում, այդպէս էլ Հայաստանում նոր օրհներգի պահանջի հիմքում ընկած է գործող օրհներգի՝ նրա խօսքի եւ մեղեդու նկատմամբ դժգոհութիւնը։ Սակայն ամեն ազգային օրհներգ բանաստեղծական եւ երաժշտական որակ ներկայացնելուն զուգահեռ եւ դրանից առաջ ազգային կեանքի մի կարեւորագոյն շրջանի ուղեիկցն ու ոգու արտայայտիչն է։ Օրհներգի այս կողմին Հայաստանում նուազագոյն կարուորութիւն է տրւում։ Քննադատողները անտեսում են այն իրողութիւնը, որ գործող օրհներգի յեղինակը ցարական Ռուսաստանի խիստ գրաքննութեան պայմաններում իր գաղափարները ներկայացնելու համար պէտք է դրանք հնչեցներ իտալացի աղջկայ շուրթերով։ Անտեսւում է նաեւ այն, որ այդ երգն է ուղեկցել ազգային ինքնապաշտպանական գոյամարտերի ու Սարդարապատի զինուորներին, որ այն եղել է 1918թ. վերականգնուած հայկական պետութեան օրհներգը, որ մեր ժամանակներում Հայաստանի անկախութեան պայքարի առաջամարտիկները ԲԱՅՑ ԵՐԱՆԻ ՈՐ ԻՒՐ ԱԶԳԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԿԶՈՀՈՒԻ ոգով էին ապրում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ