Սեպտեմբերի 7-ին Yans մյուզիք-հոլում տեղի կունենա ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Սոսո Պավլիաշվիլու էքսկլյուզիվ համերգը: Հիշեցնենք, որ անցյալ տարի տեղի ունեցած համերգից հետո բազմաթիվ դժգոհություններ էին եղել՝ կապված տոմսերի բավականին թանկ գների հետ (30-50 հազար դրամ): Այս տարվա համերգի տոմսերի գինը դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ բացի արդեն սիրված իր կատարումներից, Պավլիաշվիլին կներկայացնի իր նոր տեսահոլովակը՝ նվիրված մեր սիրելի մայրաքաղաք Երևանին, որն այդպես էլ կոչվում է՝ «Երևան»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել