Լոս Անջելեսի դատարանը մերժել է խորեոգրաֆ Ուայդ Ռոբսոնի հայցը, որը Մայքլ Ջեքսոնի ներկայացուցիչներին մեղադրել է արտիստին աջակցելու համար, որը հայցվորի նկատմամբ սեռական հանցագործություն է կատարել, հայտնում է Variety-ն։
Դատավորը վճռել է, որ Ջեքսոնի ընկերություններն իրավաբանական պարտականություններ չունեն տղաներին պաշտպանելու սեռական բռնությունից եւ մերժել է դրանց դեմ վաղեմի դատական հայցը։
Ռոբսոնը՝ HBO-ի 2019թ․-ի «Լքելով Նեվերլենդը» սկանդալային վավերագրական ֆիլմի հերոսներից մեկը, առաջին անգամ հայց է ներկայացրել 2013թ․-ին։ Նա պնդում է, որ Ջեքսոնը սկսել է իր նկատմամբ սեռական բռնություն գործադրել, երբ ինքը 7 տարեկան է եղել՝ 1990թ․-ին, ինչը շարունակվել է յոթ տարի։
Ռոբսոնի փաստաբանը՝ Վինս Ֆինալդին, հայտարարել է, որ այս որոշման դեմ բողոք կներկայացնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել