«Արմենիա» հեռուստաընկերությունը պարտավորվել էր ցուցադրել ՀՀ ազգային հավաքականի բոլոր խաղերը: Հիշեցնեմ այդ հեռուստաընկերությանը, որ ազգային հավաքականի ընկերական հանդիպումները նույնպես ազգային հավաքականի խաղեր են, ու բարի եղեք` ցուցադրեք: Ի՞նչ է ստացվում` ազգս դեգրադացվում է «սնդուսափայլ» հեռուստասերիալների միջոցով, որտեղ առյուծի բաժինը «Արմենիա» հեռուստաընկերությանն է, սակայն մի 90 րոպեանոց ֆուտբոլային հանդիպում ցույց չեն տալիս: Ֆուտբոլային հանդիպման ժամանակ ազգի 90 տոկոսը միասնաբար հետևում է խաղին` սրտի թրթիռով սպասելով հերթական գոլին: Հարգելի հեռուստաընկերություն, դուք ձեր այս քայլով դեմ եք կանգնում ազգի միասնությանը: Դե ի՞նչ, հուսամ` սա կլինի վերջին անգամը, և դուք ուղղակի կցուցադրեք հանդիպումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/410564999048854
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



