Tert.am-ը գրում է.

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ այսօր վաղ առավոտից հավաքված գերի ընկած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի ծնողներին ու հարազատներին գրասենյակից ընդունել են, նաև պատասխանել լրագրողների հարցերին։ Նշենք, որ հարազատները զինծառայողի մասին հստակ տեղեկություններ են պահանջում։

Ինչպես հայտնում է razm.info կայքը  ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մամուլի խոսնակի պաշտոնակատար Էթերի Մուսայելյանը լրագրողների հետ կարճ հանդիպում է ունեցել, որի ժամանակ նշել է, թե ԿԽՄԿ Բաքվի գրասենյակում տեղյակ են դեպքի վերաբերյալ, իսկ ինքն այլ տեղեկություններ հաղորդելու իրավասություն չունի։

Կայքը նշում է, որ Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներին, վերջապես, ընդունել են Կարմիր խաչի գրասենյակում, որի դիմաց այսօր նրանք մի քանի ժամ են անցկացրել։ 15։40-ի սահմաններում հայ ռազմագերու ծնողները դեռ հանդիպում են անցկացնում Հայաստանում գտնվող ԿԽՄԿ հատուկ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ, ով այսօր ավելի վաղ այցելել էր պաշտպանության նախարարություն, իսկ այցից հետո ընդունել է ծնողներին։

Ավելի վաղ Ռազմինֆոյի  հետ զրույցում հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանն ասել է, որ զայրացած են իրենց որդուն հարցազրույցի դրդելու և Կարմիր խաչի դիրքորոշման վրա։ «Ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս կարող է Կարմիր խաչը ռազմագերուց նորություն չունենա կամ հարցազրույց անցկացնեն առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայության»,- նշել է հայրը։

Հակոբի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը, տեղեկացրել է Ռազմինֆոյին, որ Հակոբը երբևէ խնդիրներ չի ունեցել ու չի բողոքել հրամանատարներից, եղել է օրինակելի զինծառայող, մի քանի անգամ արձակուրդ է եկել, իսկ հայրը վերջին անգամ տեսել է նրան մեկ ամիս առաջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել