HBO-ն հայտարարել է, որ «Վիշապի տունը»՝ «Գահերի խաղը» սերիալ-պրիքվելը, պաշտոնապես անցել է արտադրության փուլ: Հեռուստաալիքն Instagram-ում նախագծի հատուկ սցենարի ընթերցումից հրապարակել է կադրեր։

Լուսանկարներում կարելի է տեսնել առաջիկա ֆիլմի բոլոր հիմնական դերասաններին, որոնք մեծ սենյակում նստած զբաղվում են սցենարի ուսումնասիրությամբ:

«Կրակը կիշխի»։ «Վիշապի տունը» օրիգինալ սերիալը պաշտոնապես արտադրության մեջ է։ HBO Max-ում 2022 թվականին», - լուսանկարներին կից գրել են սերիալի ստեղծողները։

«Վիշապի տան» իրադարձությունները կծավալվեն «Գահերի խաղի» պատմությունից 300 տարի առաջ: Շոուն հիմնված կլինի Ջորջ Մարտինի «Բոց եւ արյուն» գրքի վրա եւ կկենտրոնանա Թարգարիենների թագավորական տան վրա, որն այդ ժամանակ գտնվում էր իր հզորության գագաթնակետին: Սակայն, թագավորի մահից հետո արքայազնն ու արքայադուստր Թարգարիենները կսկսեն պայքարել Գահերի համար, ինչը կհանգեցնի Վեստերոսում քաղաքացիական պատերազմի։ «Վիշապի տանը» նախատեսվում է 10 դրվագ, իսկ սերիալի ստեղծողը Միգել Սապոչնիկն է, ով մինչ այդ աշխատել է «Գահերի խաղի» մի քանի դրվագների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել