1in.am-ը գրում է.

Չնայած տարեկան միլիոնավոր դոլարների եկամտին՝ փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը ծախսել է ավելի շատ, քան վաստակել է:

Մասնավորապես, նա տարեկան վճարում էր 30 մլն դոլար վարկ, գրում է The Los Angeles Times-ը՝ հղում կատարելով դատարանում աուդիտոր Ուիլյամ Աքերմանի ելույթին, որը քննում է Ջեքսոնի ընտանիքի հայցն ընդդեմ աստղի վերջին համերգային շրջագայության կազմակերպչի՝ AEG Live-ի: 

Փորձագետը մանրամասն ուսումնասիրել է Ջեքսոնի ֆինանսական վիճակը՝ պատմելով երդվյալ ատենակալներին, որ փոփ-արքան գումար է ծախսել բարեգործությունների, նվերների, ուղևորությունների, արվեստի իրերի ձեռք բերման ու կահույքի վրա: 

Եկամուտների մեծ մասը ծախսվել է Neverland ռանչոյի ու այն սպասարկող անձնակազմի վրա: 

2009 թ. Ջեքսոնի մահից հետո նրա ամենամեծ ծախսը դարձել է վարկերի վճարումը՝ 30 մլն դոլար տարեկան: Դրա տոկոսներն աճել են՝ 7-ից հասնելով 16,8-ի: Աքերմանը հայտնել է, որ Ջեքսոնը մահվան պահին եղել է սնանկ: 

Աուդիտորի վկայությունները կարող են առանցքային դառնալ վնասի չափը ճշտելու համար, որն, ըստ ընտանիքի, նրան հասցրել է AEG Live-ը, որն, ըստ հայցվորների, անփութություն է ցուցաբերել կարդիոլոգ Մյուրեյին վարձելու ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել