Նոր ընտրություններում Իմ քայլը կամ համարժեք իշխանական դաշինքը լինելու է անբարոյականության խրախճանք։
Եթե 2018թ.-ին իշխանական դաշինք մտնողներից շատերը չէին պատկերացնում, թե ինչ մակարդակի դավաճանության էին մասնակցելու, եթե շատերը սկզբում դեռ ինչ-որ պատրանքներ ունեին Նիկոլի մասին, շատերն էլ պատահականորեն, քասթինգով էին դարձել պատգամավոր, ապա հիմա գիտեն, թե Նիկոլը ուր է գնում եւ իրենց ուր է տանում։
Հիմա գիտեն, որ դառնալով նիկոլական պատգամավոր, արդեն իսկ կոնկրետ համաձայնություն են տալիս դառնալ Հայրենիքը վաճառելու ոչ միայն մասնակիցը, այլեւ կերտողը, գիտեն, որ գնում են ստորություններ ու տականքություններ անելու։
Եթե 2018թ.-ին իշխանական պատգամավորներին դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, ապա այժմ ի սկզբանե գիտենք, որ կազմվում է բացարձակ նվաստ ու անարգ սինքլորների ցուցակը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/4128732083854551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել