Արդեն ավելի քան երկու տարի է անցել, ինչ Google-ը մեկնարկել է իր սոցիալական ցանցը: Մեկնարկը շատ բուռն էր, և նախագծի հետագա կյանքը չի կարելի խաղաղ անվանել: Ընկերությունն ահռելի ջանքեր է գործադրում Google+-ը խթանելու համար: Անընդհատ նոր հնարավորություններ են ներդրվում, փոփոխվում է ինտերֆեյսը, ավելացվում են այլ առցանց ծառայություններ: Սակայն, չնայած այս բոլոր ջանքերին, Facebook-ի չի զիջում իր դիրքերը, և Google+-ին անդամակցողների հոսքը մեծ չէ:

Ի վերջո, այս երկու սոցիալական ցանցերից ո՞րն է ավելի լավը, հարմարավետը և ֆունկցիոնալը: Ինչպե՞ս է պահպանում իր օգտատերերին Facebook-ը, և արդյո՞ք Google+-ը կարող է դառնալ համար մեկ սոցիալական ցանցը:  Այս ամենի մասին Դուք կիմանաք այս համեմատական ​​հոդվածից:

Ինտերֆեյս

Ինտերֆեյսը յուրաքանչյուր կայքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, առավել ևս սոցիալական ցանցի համար, որը ցանկանում է համաշխարհային հռչակ ստանալ: Արդյո՞ք այն հաճելի տեսք ունի: Ինչքա՞ն դյուրին է նրա օգտագործումը: Ինչքա՞ն արագ կարելի է հասնել հաճախակի օգտագործվող ֆունկցիաներին:

 Интерфейс Google+

Google+-ի ինտերֆեյսը 

Google+-ի ինտերֆեյսն իր մեկնարկից հետո մի շարք փոփոխությունների է ենթարկվել, և նրա ներկայիս տարբերակն ուղղակի հրաշալի տեսք ունի: Ձեր նորությունների հոսքը շատ հարմարավետորեն կարգավորվում է, ունի ցուցադրության երկու տարբեր եղանակներ և ունի ֆիլտրացման հնարավորություն` ըստ Ձեր շրջանակների: Դուք հեշտությամբ կարող եք տեսնել մեկնաբանությունները և յուրաքանչյուր «լայքի» պատմությունը: Նկարները բացվում են առանձին` շատ հարմարավետ պատուհանում, իսկ վիդեոներն ու անիմացիաները կարելի է դիտել անմիջապես նորությունների ցանկում: Եվ զարմանալի չէ, որ Google+-ն ունի գերազանց որոնողական հատկություններ, և ի դեպ, յուրաքանչյուր հարցումը կարող է պահվել առանձին լրատվական ալիքի տեսքով: Նավիգացիայի համար օգտագործվում է ձախ կողմում երևացող վահանակը, որը սովորաբար տեսանելի չէ և էկրանի վրա տեղ չի գրավում:  

 


Facebook-ի ինտերֆեյսը

Facebook-ի ինտերֆեյսի ահավորության մասին չեն արտահայտվել միայն ծույլերը: Այս առիթով մի շարք տեսություններ են առաջ քաշվել, որոնք բացատրում էին, թե աշխարհի ամենահայտնի սոց. ցանցը չի կարող (կամ գուցե չի՞ ուզում) հարմարավետ, հասկանալի և գեղեցիկ դիզայն ունենալ: 

Ներկայումս Դուք կարող եք ֆիլտրել նորությունները` ըստ նրանց հայտնիության կամ թարմության: Ֆիլտրելու այլ չափորաշիչներ որոշելու համար պետք է փորփրել կառավարման բաժինը և օգտագործել այլ տարբերակներ: Հեշտությամբ կարելի է տեսնել «լայքերը» յուրաքանչյուր նորության տակ և դիտել մեկնաբանությունները: Նկարները նույնպես բացվում են առանձին պատուհանում, որը թույլ է տալիս տեսնել ուրիշների թողած մեկնաբանությունները և գրել սեփականը: Թեգերը Facebook-ում առկա են, բայց դրանք համեմատաբար նոր են հայտնվել, և շատ քչերն են դրանք օգտագործում:

Facebook-ին ոչ լավ կողմից են ներկայացնում գովազդները, որոնք հայտնվում են ինչպես առանձին բլոկերի տեսքով, այնպես էլ հատուկ կոմերցիոն գրառումների ձևով: Facebook-ի նավիգացիոն վահանակը հիմնականում անօգուտ է, քանի որ իջնելով ներքև այն վերևում է մնում և Ձեզ համար անհասանելի է դառնում:  

Հաղթող` Google+, առանց որևէ կասկածի: Facebook-ը պլանավորում է ինտերֆեյսի թարմացումը, բայց այս հարցում բավականին ետ է մնում Google+-ից:  

Պրոֆիլ

Առաջինը, ինչ աչքի է ընկում, դա Google+-ի կազմն է: Այն իրոք որ հսկայական է, բայց դրա հիմնական մասը պրոֆիլը բացելու ժամանակ չի երևում: Ինչի՞ համար է դա արված` այնքան էլ պարզ չէ, բայց հետաքրքիր տեսք ունի:

Профили в Google+

Google+ - ի պրոֆիլը 

Ձեր պրոֆիլը բաժանված է առանձին ներդիրների, ընդ որում Դուք կարող եք կառավարել, թե որ ներդիրները կարող են դիտվել այցելուների կողմից: Սկզբում բացվում է Ձեր հիմնական էջը, և Ձեզ թույլ է տրվում փոխել Ձեր նկարը, անունը և կազմը: Facebook-ում այս գործողություններն ավելի դժվար է կատարել: Նաև Դուք չեք կարող շատ հաճախակի փոխել Ձեր անունը, այնպես որ ուշադիր եղեք: Անձնական տեղեկությունների համար պետք է անցնել «Իմ մասին» բաժինը, որտեղ հեշտությամբ կարելի է տեղաշարժվել, քանի որ ամեն ինչ դասավորված է ըստ թեմաների:  

 Профиль Facebook

Facebook- ի պրոֆիլը 

Facebook-ում պրոֆիլի էջը «timeline» տեսքն ունի, և այն իրական դժոխք է նրա համար, ով այդտեղ ինչ-որ օգտակար տեղեկություն է ուզում գտնել: Թեև վերևի մասում կան ենթաբաժիններ (նորություններ, ինֆորմացիա, ընկերներ, նկարներ և այլն), բայց այս ամենն այնքան խճճված է, որ մեկ անգամ այցելելով այլևս չեզ ուզում կրկին վերադառնալ այս հատվածը:  

Անձնական տեղեկությունների փոփոխությունները կատարվում են «Ինֆորմացիա» (About) բաժնում և իրականացվում են համապատասխան գրառման մոտ «խմբագրել» կոճակը սեղմելուց հետո: Այստեղ է իրականացվում նաև այլ կատեգորիաների կառավարումը, որոնց միջոցով կարելի է սահմանափակել կամ տեսանելի դարձնել այս կամ այն գրառումը և կարգավորել ընդհանուր պրոֆիլի ակտիվությունը:

Հաղթողը` Google+, թեև Դուք կարող է ուրիշ կարծիք ունենաք: Այս սոց. ցանցի պրոֆիլը ժամանակակից տեսք ունի (Google Now-ի ոգով), իսկ տեղեկությունները ներկայացված են հարմարավետ ձևով: Facebook-ի պրոֆիլը, համեմատած նրա հետ, նման է իրական քաոսի:


Չատ 

Երբ հարցը հասնում է հաղորդագրություններով փոխանակմանը, ապա երկու սոց. ցանցերն էլ առաջարկում են նմանատիպ կառավարման համակարգեր, բայց որոշակի տարբերություն իհարկե կա: Google Hangouts չատը գտնվում է Google+- ի աջ մասում և այն կարելի է փակել, երբ որ ցանկանում եք: Google+- ի յուրահատկությունն այն է, որ ոչ մի հնարավորություն չկա իմանալու` ով է հիմա «online» և ով ոչ: Այն միայն ցույց է տալիս մի քանի կոնտակտներ, որոնց հետ Դուք ամենից հաճախն եք շփվում:

Чат Google+

Google+- ի չատը 

Google Hangouts-ը մեզ տրամադրում է մեծ քանակությամբ լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում չատի հրավերի, որոշակի օգտատերերի արգելափակման, Ձեր նախկին հաղորդագրությունների դիտման, ծանուցումների կառավարման և խմբակային չատի հնարավորություններ:  

Facebook-ի չատը հայտնվում է վահանակի վրա, և այնտեղ հստակ երևում է, թե ով է «online»: Դուք կարող եք հեշտությամբ գտնել այն ընկերոջը, որը չի երևում ցուցակում, որոնողական տողի միջոցով:

 Чат Facebook

Facebook- ի չատը 

Լրացուցիչ հնարավորությունները թույլ են տալիս միացնել ձայնային ծանուցումները, սահմանափակել չատի մասնակիցների քանակը կամ ընդհանրապես անջատել չատը, ընդ որում ընկերներից ստացվող հաղորդագրությունները տեսանելի կլինեն «Inbox»-ում, և Դուք կկարողանաք կարդալ դրանք ավելի ուշ:

Հաղթող` Facebook: Թեև Google+- ը առաջարկում է ավելի շատ հնարավորություններ, բայց ավելի հարմարավետ և հասարակ է Facebook– ի չատը: Ամենակարևորը` նա ցույց է տալիս` ով է «online», իսկ Google+- ն այդպիսի հնարավորություն չունի: 


Ընկերներ

Google+- ի ընկերները

Друзья в Google+

Երևի թե հենց սրանում է այս երկու սոց. ցանցերի հիմնական տարբերությունը: Google+-ն ունի «Շրջանակներ» սա շատ հարմարավետ հնարավորություն է` բաժանելու Ձեր ընկերներին ըստ շրջանակների: Յուրաքանչյուր ցանկացող կարող է ավելացնել Ձեզ իր ընկերների ցուցակին՝ առանց նախօրոք ծանուցման, և նրանք կարող են կարդալ բոլոր հասանելի գրառումները: Դուք կարող եք ավելացնել Ձեր շրջանակների մեջ ում որ ցանկանում եք: «Շրջնակները» շատ դյուրի տեսք ունի և շատ հասարակ է աշխատում: Այն Google+- ի հիմնական առավելությունն է:

Facebook- ի ընկերները

Друзья в Facebook

Facebook- ի ընկերների համակարգը լիովին այլ կերպ է աշխատում: Դուք կարող եք ընկերներ ավելացնել, և նրանք կարող են ավելացնել Ձեզ, բայց մինչ այդ պետք է թույլ տալ իրականացնել այդ գործողությունը, այսինքն` այստեղ ընկերությունը պետք է փոխադարձ լինի: Ավելի ուշ Facebook-ում նոր հնարավորություն ստեղծվեց, որը թույլ էր տալիս հետևել մարդկանց հասարակային հաղորդագրություններին` առանց ընկեր դառնալու, այսինքն` Դուք բաժանորդագրվում եք նրանց էջին` ծանուցումներ ստանալու համար (Follow): Դուք նաև կարող եք ընկերների խմբեր ստեղծել՝ նրանց որևէ կերպ խմբավորելու համար, բայց այդ պրոցեսը շատ ավելի բարդ է և ժամանակատար, քան Google+- ում:

Հաղթող` Google+. «Շրջանակներ» - ը Google- ի ուղղակի հրաշալի հայտնագործությունն էր, և այն էականորեն հեշտացնում է Ձեր սոց. ցանցի բազմաթիվ կոնտակտների կառավարումը:


Գրառումների տեղադրում

Գրառումների հրապարակումը յուրաքանչյուր սոց. կայքի շատ կարևոր մասն է կազմում, և այդ պրոցեսը պետք է շատ հասարակ ու հետաքրքիր լինի և ոչ մի խնդիր չառաջացնի: Google+- ում տեքստ ավելացնելու վայրը գտնվում է էջի վերևի մասում և գրավում է կենտրոնական դիրք, հենց որ սեղմեք նրա վրա:  

Вод сообщения в Google+

Գրառումների տեսքը Google+- ում 

Այս պատուհանի միջոցով Դուք կարող եք տեքստային հաղորդագրություն ուղարկել, նկար ավելացնել, YouTube –ից վիդեո տեղադրել կամ համակարգչից ներբեռնել, նոր իրադարձություններ ստեղծել և կիսվել դրանցով: Տեղադրումից առաջ շատ հեշտ ձևով կարելի է նշել այն մարդկաց, ովքեր կարող են այն տեսնել: Դրա համար ուղղակի սեղմեք «ում համար» կոճակը և գրեք նրանց անունները, ում ցանկանում եք, որ տեսնեն այդ գրառումը: Նաև կարելի է անջատել մեկնաբանությունների և «share» անելու հնարավորությունը:

Добавление поста в Facebook

Գրառումների ավելացումը Facebook- ում 

Facebook-ն այս ֆոնի վրա մի քիչ հնաոճ է երևում: Ձեր գրառման տեսանելիության կառավարումն այդքան էլ հարմար չէ և կարող է դժվարություններ առաջացնել անփորձ օգտատերերի համար: Դուք չեք կարող ընտրել ընկերների մի քանի խմբեր: Մեկնաբանությունների կամ «share» անելու անջատման հնարավորություններ նույնպես չկան:

Հաղթող` Google+. ավելի դյուրին է, ավելի ճկուն է և ավելի շատ հնարավորություններ ունի:


Գաղտնիության կարգավորումները

Գաղտնիությունն այս հոդվածի վերջին կետն է, բայց ոչ թե նրա համար, որ դա կարևոր չէ, այլ ընդհակառակը: Անձնական տվյալների պաշտպանությունը յուրաքանչյուր սոց. կայքի ամենակարևոր ասպեկտներից մեկն է, և շատ կարևոր է, որ գաղտնիության ապահովման կարգավորումները հասանելի և հասկանալի լինեն բոլոր օգտատերերի համար: 

Настройки приватности Google+

Գաղտնիության կարգավորումները Google+- ում 

Google+-ին դեռ ոչ մի մեղադրանք չի ներկայացվել օգտատերերի գաղտնիությունը խախտելու համար` ի տարբերություն Facebook-ի: Բայց դա չի նշանակում, որ այնտեղ իդեալական կարգ ու կանոն է տիրում: Գաղտնիության կառավարումը Google+- ում հանդիսանում է Ձեր պրոֆիլի կարգավորման հնարավորությունների մի մասը և իրենից ներկայացնում է շատ երկար մի էջ՝ բազմաթիվ ենթաբաժիններով և անջատիչներով: Երևի թե այստեղ կան գաղտնիության կարգավորման հնարավորություններ յուրաքանչյուրի համար, բայց գտնել այն անջատիչը, որը հարկավոր է, շատ դժվար է:

Настройки приватности в Facebook

Գաղտնիության կարգավորումները Facebook- ում 

Facebook- ին բավականին շատ են մեղադրել գաղտիության անձեռնմխելիության խախտումների մեջ, և ընկերությունը աշխատել է այդ խնդրի շուրջ երկար տարիներ: Այդ պատճառով ներկայումս գործում է վահանակի վերին հատվածում գաղտիության կարգավորման բաժինն անցնելու մենյուն, որտեղ Դուք կարող եք կառավարել, թե ովքեր են տեսնում Ձեր գրառումները, ով կարող է կապվել Ձեզ հետ, և ով կարող է հաղորդագրություն ուղարկել, ով ոչ:

Մնացած ֆունկցիաներն այնպես են կարգավորված, որ նրանից օգտվելը շատ հեշտ է դառնում, իհարկե շատ ավելի հեշտ, քան Google+- ում: Այս բոլոր հնարավորությունները Ձեզ թույլ են տալիս պահպանել Ձեր պրոֆիլի գաղտնիությունը պատշաճ մակարդակի վրա:

Հաղթող` Facebook. սոց. ցանցերը անձնական կյանքի անձեռնմխելիության հատուկ պահանջներ են միշտ ներկայացնում, և Facebook-ը թույլ է տալիս այս պահանջները մասնակիորեն բավարարել:

Վերջնական արդյունքներ

Դիտարկելով բոլոր արդյունքները` տեսնում ենք, որ Google+-ը բոլոր ասպեկտներում ավելի նախընտրելի է իր գլխավոր հակառակորդից: Նա ավելի ժամանակակից տեսք ունի, նրա կառավարման ձևերն ավելի հասկանալի են, իսկ որոնողական և ֆիլտրացման համակարգը Ձեզ հնարավորություն է տալիս կարդալ այն, ինչ որ ուզում եք: Եվ ինչու՞ ենք մենք դեռ գրանցված Facebook-ում:

Facebook-ի առաջատար լինելու հանգամանքը բացատրվում է հետևյալ կերպ. այնտեղ կա ամեն ինչ: Google+-ը նույնպես բավականին հայտնի է, բայց համեմատած Facebook-ի հետ` նրա օգտատերերի քանակը բավականին քիչ է, և այն այնքան էլ հետաքրքիր չէ:  

Ինչու՞ է այդպես ստացվում: Երևի թե նրա համար, որ Facebook-ն առաջինն էր: Հնարավոր է, որ շուտով Google+- ն էլ բազմաթիվ օգտատերեր կունենա, և մարդիկ կայցելեն այս սոց. կայքը ոչ միայն գեղեցիկ դիզայնին նայելու համար, այլև հետաքրքիր տեղեկություններ կարդալու: Եվ հիմա մենք դեռ գրանցված են Facebook-ում, որը բազմաթիվ թերություններ ունի և շատ դանդաղ է աշխատում, քանի որ ուրիշներն էլ են նույնն անում:

Իսկ ի՞նչ եք Դուք մտածում այս երկու սոց. ցանցերի մասին: Ո՞ւմ եք տալիս Ձեր նախապատվությունը: Google+- ի՞ն, թե՞ Facebook- ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել