Aysor.am-ը գրում է.
Կարմիչ խաչի հայաստանյան գասենյակի մոտ շարունակում են մնալ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամներն ու հարազատները:
ԿԽՄԿ-ի Երևանյան գրսենյակից նրանց խոստացել էին, որ եթե սպասեն մինչև ժամը 2-ը՝ Հայաստանում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչը իրենց կընդունի:
Aysor.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հարազատները 40 րոպեից ավելի սպասեցին երևանյան գրասենյակից դիմաց, ժամը երկուսին, ինչպես և պայմանավորվել էին նրանցից 3-ը ցանկացան մտել գրասենյակ, սակայն ներս կանչեցին միայն Հակոբի հորեղբոր որդուն՝ Արման Ինջիղուլյանի, ով գասենյակից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց հետևյալը.
«Մեզ չեն ընդունելու: Ասացին, որ Դրագանա Ռանկովիչը հանդիպում ունի նախարարությունում և հիմա պետք է գնա այնտեղ: Բացատրեցի, որ ընդամենը մի քանի հարց ենք տալու նրան, բայց պատասխանեցին, որ նա ձեզ չի ընդունելու ու անհայտ է երբ կընդունի»:
Նշենք, որ թե՛ լրագրողները, թե՛ Հակոբի հարազատները ԿԽՄԿ-ից մի քանի անգամ հետաքրքրվեցին՝ արդյոք նա գնում է Պաշտպանության նախարարություն, և արդյոք քննարկվելու է ռազմագերու հարցը, պատասխանը մեկն էր. «Մենք չգիտենք, պատասխանել չենք կարող»:
Նշենք, որ բազմաթիվ հարցումներից հետո միայն ԿԽՄԿ-ի անվտանգության աշխատակիցներից մեկը ասաց.
«Հա, ՊՆ է գնում»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչը ԿԽՄԿ-ի գրասենյակից դուրս եկավ հենց այն պահին, երբ մուտքի մոտ հավաքված էին Հակոբի ծնողներն ու հարազատները, նրանց կոչերին ու խնդրանքներին անտարբեր նստեց մեքենան ու հեռացավ:
Հակոբի հարազատները չեն հեռանում գրասենյակի մոտից, ու չնայած նրա մայրը՝ տիկին Գայանեն իրեն լավ չի զգում, բայց պատրասվում են մնալ այնքան ժամանակ, քնի դեռ Կարմիր խաչից որևէ մեկը չի պատասխանել իրենց հարցերին:
Նախորդող հրապարակումներ՝ Գերի ընկած զինվորի հայր. Հստակ երևում է, որ երեխես վախեցած էր