Esyes.am-ը գրում է.
Երգչուհի Սիլվա Հակոբյանի` վերջին շրջանում ունեցած ստեղծագործական բուռն գործունեությանը esyes.am-ը քանիցս անդրադարձել է: Երգչուհին ամռանը հանգստանալու ժամանակ գրեթե չի ունեցել. բացի նոր երգերի ձայնագրություններից, նա Վայք քաղաքում հանդես է եկել մենահամերգով ` շնորհավորելով ծննդավայրի 55-ամյակը:

Խոսելով հուլիսի 29-ին «Արևիկ» մարզադաշտում կայացած մենահամերգից` Սիլվան հետևյալն ասաց. «Այս համերգին այլ կերպ էի պատրաստվում, լարվածությունս մեծ էր, առավել ևս, որ այդ շրջանում մոտս հարբուխ էր սկսվել: Փառք Աստծո, ձայնս չդավաճանեց ու կարողացա կենդանի նվագակցությամբ 25 երգ ներկայացնել: Դրանց մեծ մասն արդեն հայտնի երգեր էին. մի պրեմիերա ունեցա, որը նվիրված է ծնողներիս ամուսնության 30-ամյակին: Ամեն ինչ հիանալի անցավ. Վայքն այդ օրն իսկապես ցնծում էր և դահլիճը լեփ-լեցուն էր»:

Երգչուհու խոսքերով` ծննդավայրում մենահամերգ ունենալու գաղափարն իրենն է եղել: Մարզպետի ու քաղաքապետի հետ քննարկելուց հետո որոշվել է այն ամռանն անել՝ քաղաքի հիմնադրման տարելիցի կապակցությամբ: Սիլվան նշեց, որ մինչ օրս իրեն գրում են, զանգահարում և շնորհակալություն հայտնում հիանալի երեկոյի համար:

«Խոսելով մենահամերգիցս` չեմ կարող չնշել նաև, որ այդ օրը մի քանի մլակ եմ կուլ տվել:) Համերգից հետո պարզվեց, որ նվագախմբի անդամները ևս իմ բախտին են արժանացել:),- ծիծաղելով պատմեց երգչուհին, ում գործունեությունն այս տարի այսքանով չի սահմանափակվում: -Շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեմ: Այժմ այդ գործերով եմ զբաղված. երգը կոչվում է «Նորահարսիկ», որտեղ հարսի կերպարով կներկայանամ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ